Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակված ամուսինները 1 ժամվա տարբերությամբ մահացել են տարբեր հիվանդանոցներում (լուսանկարներ)

09:42 • 17.05.21

Մեծ Բրիտանիայում ամուսինները մահացել են կորոնավիրուսի հետևանքով՝ 1 ժամվա տարբերությամբ, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։

Շոտլանդացի Գրեմ և Մարգրեթ Քարլինգները մահացել են Դանդի քաղաքի տարբեր հիվանդանոցներում: Նշվում է, որ Սուրբ Ծննդից հետո նրանց մոտ կորոնավիրուսային վարակի թեստը դրական արդյունք էր ցույց տվել։

65-ամյա կինը երկու շաբաթ «Ռոյալ Վիկտորյա» հիվանդանոցում մնալուց հետո մահացել է, որից մեկ ժամ անց «Նայն Ուելս» հիվանդանոցում մահացել է 66-ամյա ամուսինը։ Հոր մահվան մասին տղային հայտնել են այն ժամանակ, երբ մեկնելիս է եղել մոր հուղարկավորությանը։

«Նրանք մահացել են մեկ ժամվա տարբերությամբ։ Դա իսկապես դժվար էր, նրանք երիտասարդ էին, չպետք է մահանային, սակայն մահացել են»,- ասել է Քարլինգների որդին։

Նա նշել է, որ նրանց ուշադրությունը մոր վրա էր, քանի որ քրոնիկ հիվանդություն ուներ, իսկ հայրն իրեն լավ էր զգում, և հավելել է, որ երբ հայրը մահացել է, չի իմացել կնոջ մահվան մասին։

Գրեմ Քարլինգ կրտսերն ու կինը, որոնք երկու երեխա ունեն, այժմ ավելի քան 280 հազար դոլար հանգանակություն են հավաքել՝ քաղցկեղի դեմ պայքարին աջակցելու նպատակով։


Graeme and Margaret Carling, from Scotland, passed away at hospitals in Dundee in January after testing positive for the virusMrs Carling, 65, was diagnosed with Covid after Christmas and fought the disease for two weeks before she died at Royal Victoria Hospital on January 19. Pictured: Mr Carling and his daughter-in-law LeanneTheir son, Graeme Jr (above), received a call to tell him his father had passed away while he was travelling home from saying a final farewell to his mother

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակված ամուսինները 1 ժամվա տարբերությամբ մահացել են տարբեր հիվանդանոցներում (լուսանկարներ)