Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 67, մահվան՝ 10 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 220 927 է, մահվան դեպքերինը՝ 5393

11:19 • 17.05.21


Հայաստանում մայիսի  17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 67 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 220 927-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 4333 է:

Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան այլ դեպք չի գրանցվել: Մայիսի 17-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1060 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 10 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5393-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 445 է, ընդհանուր առողջացածներինը՝ 208 899, փաստացի բուժվողներինը՝  6635 (մեկ օրում նվազել է 388 -ով): Մեկ օրում արվել է 2377 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 039 050 թեստ:

 

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 67, մահվան՝ 10 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 220 927 է, մահվան դեպքերինը՝ 5393