Վրաստանում համաճարակաբանական իրավիճակը բարելավվում է, բայց մահացությունը շարունակում է մնալ բարձր. Գամկրելիձե
Վրաստանն այժմ անցնում է կորոնավիրուսի տարածման երրորդ ալիքի գագաթնակետը, և իրավիճակը հետզհետե բարելավվում է: Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն, գրում է Грузия Онлайн պորտալը:
Միևնույն ժամանակ, երկրի գլխավոր համաճարակաբանը նշել է, որ Վրաստանում կորոնավիրուսի պատճառով մահացությունը շարունակում է մնալ բարձր: Նա բացատրել է, որ մահվան մակարդակը բարձրանում է պիկի շրջանից մոտ 2 շաբաթ անց:
«Լուրջ ցուցանիշներից մեկը մահացության մակարդակն է: Ցավոք, այս ցուցանիշը դեռ բարձր մակարդակի վրա է: Հայտնի է, որ պիկի շրջանից երկու շաբաթ անց մահացությունն ավելանում է: Այժմ մենք մոտավորապես այս փուլում ենք, ուստի պետք է հետևենք բոլոր ցուցումներին», -ընդգծել է Գամկրելիձեն:










