ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը կկայանա հուլիսի 1-ին

16:51 • 17.05.21

Հավաքական անվտանգության  պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը կկայանա հուլիսի 1-ին: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` այս մասին երկուշաբթի հայտնել է ՌԴ Պետդումայի խոսնակ, ՀԱՊԿ ԽՎ նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ընթացքում:

«Հասկանալի է, որ համավարակը հետք է թողնում: Ներկայում դա աստիճանաբար անցյալում է մնում: Այդ իսկ պատճառով առաջիկայում հուսով եմ, որ կհանդիպենք արդեն ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի շրջանակում, որը կկայանա հուլիսի 1-ին»,- աղբյուրը մեջբերում է Պետդումայի խոսնակին:

Նշվում է, որ կողմերը քննարկել են Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը:   

«Մեր հարաբերությունները միջխորհրդարանական շփումներում զարգանում են»,- նշել է Վոլոդինը:

 ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը նախատեսվում է անցկացնել Դուշանբեում։

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը կկայանա հուլիսի 1-ին