ԱՄՆ-ն 735 մլն դոլարի զենք կմատակարարի Իսրայելին. Washington Post
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Մերձավոր Արևելքում հակամարտության սրման ֆոնին հավանության է արժանացրել Իսրայելին բարձր ճշգրտության զենք վաճառելու որոշումը: Ինչպես գրում է Washington Post-ը` հղում անելով բարձրաստիճան աղբյուրների, ամերիկյան վարչակազմը նախատեսում է 735 մլն դոլարի զենք վաճառել Իսրայելին:
Նշվում է, որ Կոնգրեսին մայիսի 5-ին պաշտոնապես տեղյակ են պահել նախապատրաստվող գործարքի մասին, այսինքն` Պաղեստինի հետ բախումներից մի քանի օր առաջ:
Հիշեցնենք, որ իսրայելական ուժերի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև բախումներն ակտիվացել են մայիսի 10-ից, ինչի համար պատճառ է դաձել Արևելյան Երուսաղեմում տեղի ունեցած միջադեպը: Դատարանի որոշմամբ` տեղի իսրայելական հատվածում գտնվող պաղեստինցի մի քանի ընտանիքի տներ են առգրավվել, ինչից հետո հուզումներ են սկսվել կողմերի միջև:










