Խոսրով Հարությունյանն ազատ է արձակվել. փաստաբանը մանրամասներ է ներկայացնում միջադեպից

23:05 • 17.05.21

ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն ազատ է արձակվել։ Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց նրա փաստաբան Դավիթ Ավագյանը։ 

Փաստաբանը նաև Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել, որում ասվում է․ 

«Այսօր ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ մի քանի արձանագրում.

1) Ազատության հրապարակում ոմն քաղաքացու կողմից տեղի էր ունեցել ակնհայտ սադրանք, մասնավորապես վերջինս անպարկեշտ վարքագիծ էր ցուցաբերել՝ հրապարակային հայհոյանքներ հնչեցնելով տարբեր անձանց հասցեին,

2) պարոն Հարությունյանը փորձել է տվյալ քաղաքացուն հանդարտեցնել, որին ի պատասխան՝ այդ քաղաքացին հրել է պարոն Հարությունյանին,

3) պարոն Հարությունյանը որևէ կերպ չի պատասխանել այդ սադրանքին, սակայն ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել նաև վերջինիս,

4) ոստիկանության ծառայողները տեղում գտնվելու և միջադեպին ականատես լինելու պայմաններում առնվազն հնարավորություն ունեին տարբերակել սադրանք իրականացնողին և հակահասարակական ու հակաիրավական վարքագիծ ցուցաբերողին և հարկադրանքի միջոցներ կիրառեին հասցեական, որի պայմաններում ակնհայտ անհիմն և ոչ իրավաչափ էր պարոն Հարությունյանին բերման ենթարկելը,

5) Ցանկացած պարագայում նման կոշտ միջոցով բերման ենթարկելը համաչափ չէր,


6) ոստիկանության բաժնում ոստիկանության ծառայողները գործել են պրոֆեսիոնալ ու հարգալից։


Հիշեցնենք
, որ Ազատության հրապարակից Խոսրով Հարությունյանը, ըստ Ոստիկանության, բերման էր ենթարկվել ծեծի կասկածանքով։

 

Խոսրով Հարությունյանն ազատ է արձակվել. փաստաբանը մանրամասներ է ներկայացնում միջադեպից