Ռուսաստանում Սատանային նվիրված հուշարձան են տեղադրել

00:21 • 17.05.21

Ռուսաստանի Դաշնության Կիրով քաղաքում Սատանային նվիրված հուշարձան է տեղադրվել: Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, արձանը տեղակայվել է մթերքային խանութի հարևանությամբ:

Քանդակն իրենից ներկայացնում է ծառ, որի ճյուղերին «գայթակղիչ օձն» է փափաթված և կողքին արգելված պտուղն է: Չի հաղորդվում, թե ում մտահաղացումն է եղել նման հուշարձանի տեղակայումը և թե ինչով է պայմանվորված տեղադրման վայրի ընտրությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ սոցցանցի օգտատերերի կարծիքները միանշանակ չեն տեղադրված քանդակի վերաբերյալ:

 

Ռուսաստանում Սատանային նվիրված հուշարձան են տեղադրել