ՆԱՏՕ-ն Ուկրաինային և Վրաստանին աջակցություն է խոստացել «Ռուսաստանի ճնշմանը դիմակայելու հարցում»

21:56 • 17.05.21

ՆԱՏՕ-ն միշտ կաջակցի Վրաստանի և Ուկրաինայի իր գործընկերներին`«օգնելու համար դիմակայել Ռուսաստանի կողմից ահռելի ճնշմանը»: Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանեն՝ ելույթ ունենալով դաշինքի խորհրդարանական վեհաժողովի գարնանային լիագումար նիստի ժամանակ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մեր դիրքորոշումն ակնհայտ է. մենք երբեք չենք ճանաչի Ղրիմի բռնակցումը, մենք կաջակցենք Ուկրաինայի և Վրաստանի մեր գործընկերներին՝ օգնելու նրանց դիմակայել Ռուսաստանի ահռելի ճնշմանը», -ասել է Ջոանեն:

Փոխքարտուղարը նշել է, որ «Ռուսաստանը ռազմական ուժեղ ներկայություն է պահպանում ինչպես Ուկրաինայի տարածքում, այնպես էլ դրա սահմաններին»: «Մենք չենք ընդունում ․․․ ինքնիշխան պետության դեմ ուժի կիրառումը»,- ասել է նա:


ՆԱՏՕ-ն Ուկրաինային և Վրաստանին աջակցություն է խոստացել «Ռուսաստանի ճնշմանը դիմակայելու հարցում»