Սինգապուրում չեղյալ են հայտարարել Համաշխարհային տնտեսական համաժողովը

20:24 • 17.05.21

Համաշխարհային տնտեսական ֆորումի տարեկան ժողովը, որը պետք է տեղի ունենար օգոստոսի 17-20-ը Սինգապուրում, չեղյալ է հայտարարվել կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով: Այս մասին տեղեկացրել են համաժողովից, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Դժբախտաբար, աշխարհագրական շրջաններում ծավալվող ողբերգական հանգամանքները, ճանապարհորդության անորոշ հեռանկարները, պատվաստանյութերի տարածման տարբեր տեմպերը և անորոշությունը նոր տարբերակների վերաբերյալ (COVID-ի) հավաքականորեն անհնարին են դարձնում գլոբալ հանդիպումը աշխարհի տարբեր երկրների բիզնեսի, կառավարության և քաղաքացիական հասարակության ղեկավարների հետ՝ նախատեսված մասշտաբով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ համաժողովի հերթական տարեկան ժողովը տեղի կունենա 2022 թվականի 1-ին կեսին: Դրա ամսաթիվը և վայրը կորոշվեն այս ամառվա ընթացքում:



Սինգապուրում չեղյալ են հայտարարել Համաշխարհային տնտեսական համաժողովը