Որպես անհետ կորած որոնվող տղամարդու դին հայտնաբերվել է Վանաձորի դպրոցի մոտ․shamshyan.com

16:42 • 18.05.21

Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնի և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները Վանաձոր քաղաքի թիվ 7 դպրոցի շենքի հետնամասում հայտնաբերել են տղամարդու դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դին փրկարարները հատուկ ճոպանների միջոցով պատգարակով դուրս են բերել նշված վայրից։ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող, Վանաձորի բնակիչ՝ 83-ամյա Մկրտիչ Մուրադյանն էր։ Փաստի առթիվ Տարոնի ոստիկանության բաժնում նյութեր են նախապատրաստվում։

 

Որպես անհետ կորած որոնվող տղամարդու դին հայտնաբերվել է Վանաձորի դպրոցի մոտ․shamshyan.com