ԱՄՆ-ում մեղադրյալն իր դատավճռի հրապարակումից րոպեներ անց դատարանի դահլիճում ինքնասպան է եղել (լուսանկարներ)

15:24 • 18.05.21

ԱՄՆ-ի Հյուսիսային Դակոտա նահանգում մեղադրյալն իր դատավճռի հրապարակումից մի քանի րոպե անց դատարանի դահլիճում ինքնասպան է եղել, հաղորդում է New York Post-ը։

Դատարանի աշխատակից Դալաս Կարլսոնի խոսքով՝ տղամարդը, որի անունը և պատժաչափը չի նշվում, ինչ-որ սուր գործիքով կոկորդը կտրել է դատավորի, դատարանի աշխատակիցների և այլ վկաների աչքի առջև։

Ականատեսներից մեկը տեղական Valley News Live-ին պատմել է, որ «շրջվելով տեսել է՝ ինչպես է տղամարդն ինչ-որ գործիքով կտրում կոկորդը»։

Նշվում է, որ Ֆարգո քաղաքում տեղի ունեցած դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել։

Security guards, deputy marshals and paramedics tried to save the man but he reportedly died at the scene. The suicide happened in front a packed galleryBaily Hurley, a journalist with Valley News Live, tweeted that the 'male defendant stood up & slit his throat w/ what looked like a pen or a plastic shank'A man committed suicide in a courtroom in Fargo, North Dakota, by slashing his throat 'from ear to ear' moments after being found guilty of stalking-related charges

ԱՄՆ-ում մեղադրյալն իր դատավճռի հրապարակումից րոպեներ անց դատարանի դահլիճում ինքնասպան է եղել (լուսանկարներ)