Երուսաղեմում Հայոց Միաբանության հոգևորականներից մեկը հարձակման է ենթարկվել. ըստ աղբյուրի` հարձակվողները ծայրահեղական հրեաներ են

15:49 • 18.05.21

Երուսաղեմում Հայոց Միաբանության անդամ հոգևորականներից մեկը հարձակման է ենթարկվել: Այս մասին  իր ֆեյսբուքյան էջում գրել է վերլուծաբան Սագո Արյանը` մանրամասնելով, որ դեպքը կատարել են ծայրահեղական հրեաները:

«Հայր Սուրբին ցուցաբերվել է նախնական բուժօգնություն և նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Կան նաև տվյալներ, որ հանցանքը գործողները ձերբակալված են, իսկ Պատրիարքարանը այս բոլորին կանդրադառնա հատուկ հաղորդագրությամբ»,-գրել է վերլուծաբանը:

 

Երուսաղեմում Հայոց Միաբանության հոգևորականներից մեկը հարձակման է ենթարկվել. ըստ աղբյուրի` հարձակվողները ծայրահեղական հրեաներ են