Ալիևն ընդունել է Բելառուսի պաշտպանության նախարարին
Մայիսի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինին: Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, գրում է minval.az կայքը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Խրենինի գլխավորած պատվիրակությունը մայիսի 18-ին ժամանել է Ադրբեջան:
Բելառուսական պատվիրակությունը Բաքու է ժամանել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրավերով:










