Բելառուսում հրթիռային զորքերի մարտական պատրաստվածության հանկարծակի ստուգումներ են սկսվել  

18:37 • 18.05.21

 

Բելառուսում Զինված ուժերի հրթիռային զորքերի մարտական պատրաստվածության հանկարծակի ստուգումներ են սկսվել: Ինչպես հաղորդում է «Ռոսիյսկայա գազետա»-ն՝ հղում անելով Բելառուսի պաշտպանության նախարարությանը, ստուգումներն անցկացվում են երկրի ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու պետի ղեկավարությամբ:

Ռազմական գերատեսչությունից մեկնաբանել են, որ վերապատրաստման միջոցառումների անցկացումից հետո զորամասերն ու ստորաբաժանումները դուրս կգան Զինված ուժերի զորավարժարաններ՝ ուսումնամարտական առաջադրանքներ կատարելու:

Փորձագետները նշում են, որ ստուգումներին կներգրավվեն «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համակարգերի, «Պոլոնեզ», «Սմերչ», «Ուրագան» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ստորաբաժանումները: Ընդհանուր առմամբ, զորավարժություններին կներգրավվի մինչև 100 միավոր տեխնիկա և ավելի քան 5 հարյուր զինվորական:

Ուսումնավարժանքները կավարտվեն հրթիռային հարվածներ հասցնելու ստուգողական պարապմունքներով:

 

Բելառուսում հրթիռային զորքերի մարտական պատրաստվածության հանկարծակի ստուգումներ են սկսվել