Բայդենների ընտանիքը 2020-ին վաստակել է ավելի քան 600 հազար դոլար

04:14 • 18.05.21

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, առաջին տիկին Ջիլ Բայդենի հետ միասին, անցյալ տարի վաստակել է ավելի քան 600 000 ԱՄՆ դոլար՝ համաձայն Սպիտակ տան հրապարակած հարկային հայտարարագրերի: Այս մասին հայտնում է Интерфакс-ը:

Միևնույն ժամանակ, փոխնախագահ Քամալա Հարիսը և նրա ամուսինը՝ Դուգ Էմհոֆը, 2020-ին ավելի քան 1.6 միլիոն դոլար են ստացել:

Նշվում է, որ Բայդենը վճարել է 157 000 դոլար որպես դաշնային եկամտահարկ 25,9% արդյունավետ տոկոսադրույքով:

Բացի այդ, նախագահն ու առաջին տիկինը որպես եկամտահարկ վճարել են 28 000 ԱՄՆ դոլար՝ Դելավեր, 443 ԱՄՆ դոլար՝ Վիրջինիա նահանգներում:

Միաժամանակ նրանք 30 հազար դոլար նվիրաբերել են 10 տարբեր բարեգործական կազմակերպությունների: Ամենամեծ նվիրատվությունը կազմել է 10 հազար դոլար, որը հատկացվեց Ջո Բայդենի որդու՝ Բո Բայդենի անունը կրող հիմնադրամին: Հաղորդվում է, որ Բո Բայդենը մահացել է 2015-ին քաղցկեղի հետևանքով:

Բայդենների ընտանիքը 2020-ին վաստակել է ավելի քան 600 հազար դոլար