Բրազիլիայում վերջին 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 29 հազար դեպք. RT

02:40 • 18.05.21

Վերջին 1 օրվա ընթացքում Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 29 916-ով և հասել է 15 657 31-ի: Այս մասին հայտնում է RT-ն:

Նշվում է, որ կորոնավիրուսային վերջին տվյալները ներկայացրել է երկրի առողջապահության նախարարության պաշտոնական կայքը:

Ըստ այդմ՝ Բրազիլիայում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերի ընդհանուր թիվը կազմել է 436 537:

Ավելի վաղ Բրազիլիայի կառավարությունը բացել էր 5,5 միլիարդ ռեալ արժողությամբ վարկային գիծ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր գնելու համար:

 

 

Բրազիլիայում վերջին 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 29 հազար դեպք. RT