Պետդումայի վավերացմանն է ներկայացվել ԱՊՀ երկրների զինված ուժերի հաղորդակցման համակարգի մասին համաձայնագիրը  

17:45 • 18.05.21

 

ՌԴ կառավարությունը երեքշաբթի Պետդումայի վավերացմանն է ներկայացրել ԱՊՀ անդամ երկրների զինված ուժերի հաղորդակցման համատեղ համակարգի մասին համաձայնագիրը, որի տեքստը հրապարակվել է Պետդումայի էլեկտրոնային պորտալում:

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, նկարագրության համաձայն՝ փաստաթուղթն ուղղված է ԱՊՀ երկրների զինված ուժերի կառավարման կայունության բարձրացմանը և հաղորդակցման կազմակերպման պահանջների իրականացմանը՝ դրանց միջև փոխգործակցության ապահովման նպատակներով:

Բացի այդ, համաձայնագիրն ուղղված է համատեղ առաջադրանքներ կատարելիս կարգավորող իրավարար բազայի, այդ թվում՝ ֆինասավորման և հաղորդակցման զարգացման կայուն մեխանիզմի ձևավորմանն ու կատարելագործմանը:

Կապի միավորված համակարգի գործառնության ապահովման համար ՌԴ ՊՆ-ում ԱՊՀ անդամ երկրների զինված ուժերի ղեկավարների հանձնաժողովին կից գործող մարմին կստեղծվի:

Պետդումայի վավերացմանն է ներկայացվել ԱՊՀ երկրների զինված ուժերի հաղորդակցման համակարգի մասին համաձայնագիրը