Հունաստանը 4000 բուժքույրերի օգնությամբ կամրապնդի առողջապահական համակարգը

13:10 • 18.05.21

Հունաստանի առողջապահության նախարար Վասիլիս Կիկիլիասը և ներքին գործերի նախարար Մակիս Վորիդիսը համատեղ հայտարարության ընթացքում նշել են, որ առողջապահական համակարգի ամրապնդման նպատակով 4000 բուժքույրեր կանցնեն մշտական աշխատանքի, հաղորդում է Greek City Times թերթը։

«Ինչպես արդեն հայտարարել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, կառավարությունն ուժեղացնում է Ազգային առողջապահական համակարգը՝ 4000 բուժքույրերի մշտական աշխատանք տրամադրելով, առաջնահերթությունը տալով նրանց, ովքեր աջակցել են կորոնավիրուսի համաճարակի տարածման ժամանակ», - ասված է համատեղ հայատարարության մեջ։

Հայտարարության մեջ ասվում է, որ հավաքագրումներն իրականացվելու են Քաղաքացիական անձնակազմի ընտրության գերագույն խորհրդի (ASEP) ընթացակարգերի համաձայն, իսկ մրցույթն անց է կացվելու այս տարի։ «Առողջապահական համակարգի կառույցներին տրվող աջակցությունը կմնա կառավարության գերակայության ոլորտում», - ընդգծված է հայտարարության մեջ։

Հունաստանը 4000 բուժքույրերի օգնությամբ կամրապնդի առողջապահական համակարգը