Իսրայելական բանակի Գլխավոր շտաբի պետը խոսել է Գազայում գործողության ժամկետների մասին

02:20 • 18.05.21

Իսրայելի պաշտպանության ուժերի շտաբի պետ Ավիվ Կոհավին ասել է, որ Գազայի հատվածում գործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է: Այս մասին հայտնում է RT-ն:

«Գազայի հատվածում գործողությունները կտևեն այնքան ժամանակ, որքան կպահանջվի: ՀԱՄԱՍ-ը զարմացած էր մեր ուժի, մեթոդների և այն բանի վրա, ինչին մենք կարողացանք հասնել: Հիմա շատ ուժեղ հարված է հասցվել շարժմանը»,- ասել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ իսրայելական ինքնաթիռները հարձակվել են Գազայի հատվածի հյուսիսային մասում գտնվող ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության գլխավոր օպերատիվ շտաբի վրա:

Իսրայելական բանակի Գլխավոր շտաբի պետը խոսել է Գազայում գործողության ժամկետների մասին