ԱՄՆ-ում խարդախները, ներկայանալով որպես Իլոն Մասկ, ավելի քան 2 մլն դոլար են յուրացրել

12:00 • 18.05.21

ԱՄՆ-ի Դաշնային առևտրային հանձնաժողովը հայտնել է, որ խարդախները, ներկայանալով որպես Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկ, վեց ամսում մոտ 2 մլն դոլար են յուրացրել թվային արժույթներով:

Ինչպես տեղեկացնում է The Verge-ը, խարդախները, ներկայանալով որպես Մասկ, սոցկայքերի, այդ թվում` Twitter-ի օգտատերերին դարձրել են կեղծարարության զոհ: Նրանք ստեղծել են կեղծ օգտահաշիվներ, որոնք Մասկի իրական օգտահաշվից տարբերակելը բարդ է եղել:

Այնուհետև նրանք օգտատերերին առաջարկել են տոկեններ փոխանցել իրենց թվային դրամապանակներին` խոստանալով մեծ պարգևատրում: Ընդ որում, նրանք այնպես հմուտ են կեղծել Մասկի էջն ու այնպես պրոֆեսիոնալ են գործել, որ կարողացել են շահել օգտատերերի վստահությունը:

 

 

 

ԱՄՆ-ում խարդախները, ներկայանալով որպես Իլոն Մասկ, ավելի քան 2 մլն դոլար են յուրացրել