«ՌԴ-ն շուտով կներկայացնի հակակորոնավիրուսային 4-րդ պատվաստանյութը». Պուտին

12:34 • 18.05.21

Ռուսաստանը կորոնավիրուսի դեմ պայքարում շահագրգռված է համագործակցել արտասահմանյան գործընկերների հետ:

Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, նշելով՝ շուտով երկիրը կներկայացնի հակակորոնավիրուսային չորրորդ պատվաստանյութը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ռուսաստանը շահագրգռված է համագործակցել օտարերկրյա գործընկերների հետ համավարակի դեմ պայքարում: Մենք կարողացել ենք արագորեն ստեղծել կորոնավիրուսային վարակի դեմ մեր երեք արդյունավետ պատվաստանյութերը: Շուտով կներկայացվի նաև 4-րդ պատվատանյութը, թափ են հավաքում նաև պատվաստումները»,- շեշտել է Պուտինը՝ օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ:

«ՌԴ-ն շուտով կներկայացնի հակակորոնավիրուսային 4-րդ պատվաստանյութը». Պուտին