Բելառուսում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր (լուսանկար)

15:39 • 19.05.21

Այսօր Բելառուսի Բարանովիչի քաղաքում կործանվել է Լիդի ռազմական ավիաբազայի «ՅաԿ-130» ինքնաթիռը, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն:

Գործակալության տվյալներով՝ ինքնաթիռն ընկել է երկհարկանի տների մոտ։

Օդանավի երկու օդաչուներն էլ զոհվել են: Միջադեպի հետևանքով այլ զոհեր և ավերածություններ չկան։

Պաշտպանության նախարարության տվյալներով՝ ուսումնական թռիչքի ընթացքում անձնակազմը տեխնիկական անսարքություն էր հայտնաբերել:

В Барановичах упал военный самолет. Экипаж погиб - Бобруйск - Новости

Բելառուսում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր (լուսանկար)