Բրազիլացի երգիչը մահացել է ամուսնությունից օրեր անց հյուրանոցի 5-րդ հարկից լողավազանը ցատկելու անհաջող փորձի պատճառով (լուսանկարներ)

14:46 • 19.05.21

23-ամյա բրազիլացի երգիչ Քևին Նասիմենտո Բուենոն (հայտնի է MC Kevin անունով) հյուրանոցի 5-րդ հարկից փորձել է ցատկել լողավազանը, սակայն անհաջող ցատկի պատճառով մահացել է, գրում է Daily Mail-ը՝ նշելով, որ դժբախտ պատահարը տեղի է ունեցել երգչի ամուսնությունից երկու շաբաթ անց։

Նշվում է, որ Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած դեպքից հետո երիտասարդը մի քանի կոտրվածքներով ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է մոտակա հիվանդանոց, սակայն ավելի ուշ մահացել է։

Երգչի կինը՝ փաստաբան Դեոլանա Բեզերան, ամուսնու մահից հետո Instagram-ում գրառում է կատարել՝ տեղադրելով իրենց համատեղ լուսանկարը։

«Դու կաս և կմնաս իմ կյանքի միակ սերը։ Գնա Աստծու մոտ»,- գրել է նա։

Քևինն իր առաջին երգը թողարկել է 2013 թվականին․ 2019-ին թողարկված Cavalo de Troia հիթը YouTube-ում հարյուր միլիոնավոր դիտումներ ունի։

Kevin Nascimento Bueno, 23, also known as MC Kevin, fell to his death from his fifth-floor hotel room on Sunday, only a fortnight after tying the knotHe was declared dead after the fall on Sunday night. He married criminal lawyer Deolane Bezerra (pictured) on a Mexican beach just two weeks agoFollowing his tragic death, Bezerra posted a photo of the them embracing at their wedding on Instagram, writing ' I will always love you!!!' (pictured, the couple in Dubai)Kevin's songs were part of a genre of music created in Sao Paulo in 2008, known as funk paulista, which often involve lyrics about cars, motorbikes, women, and achieving life goals

Բրազիլացի երգիչը մահացել է ամուսնությունից օրեր անց հյուրանոցի 5-րդ հարկից լողավազանը ցատկելու անհաջող փորձի պատճառով (լուսանկարներ)