Կազանում դեռահասն ուսուցչի նկատողությունից հետո սպառնացել է պայթեցնել ուսումնական հաստատությունը

16:19 • 19.05.21

Կազանում դեռահասն էլեկտրոնային ծխախոտի վերաբերյալ դիտողության պատճառով սպառնացել է պայթեցնել ուսումնական հաստատությունը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Կազանի քաղաքապետարանում:

Միջադեպը տեղի է ունեցել թիվ 40 ուսումնական հաստատությունում։ Աշակերտը դասին ներկայացել է էլեկտրոնային ծխախոտով։ Դեռահասը նաև անտեսել է ուսուցչի՝ այն մի կողմ դնելու խնդրանքը։

«Երբ ուսուցիչը վերցրել է էլեկտրոնային ծխախոտը, դեռահասը սկսել է ագրեսիվ վարքագիծ դրսևորել, այդ թվում՝ բղավել է․«Բոլորիդ կպայթեցնեմ»»,- ասել են քաղաքապետարանից։

Նշվում է, որ ստուգումների արդյունքում դպրոցում ոչ մի վտանգավոր առարկա չի հայտնաբերվել։ Ուսումնական գործընթացը շարունակվում է։

Հիշեցնենք, որ Կազանի թիվ 175 դպրոցում մայիսի 11-ին զանգվածային սպանություն էր տեղի ունեցել․ 19-ամյա երիտասարդը հրաձգություն էր իրականացրել՝ սպանելով յոթ երեխայի և երկու ուսուցչի․ ևս 24 մարդ տուժել է: Երիտասարդը ձերբակալվել է, նրան ցմահ ազատազրկում է սպառնում։

Կազանում դեռահասն ուսուցչի նկատողությունից հետո սպառնացել է պայթեցնել ուսումնական հաստատությունը