Հայ և ադրբեջանցի զինվորների մասնակցությամբ տեսանյութն արվել է մայիսի 17-ին՝  հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում․ ՀՀ ՊՆ

22:07 • 19.05.21

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածված` հայ և ադրբեջանցի զինվորների մասնակցությամբ տեսանյութի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեպքն իրականում տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում:

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Հայտնում ենք, որ միջադեպի վերաբերյալ նշանակվել է ծառայողական քննություն:

Պաշտպանության նախարարությունը հետամուտ է լինելու բոլոր հանգամանքների բացահայտմանը և համապատասխան իրավական հետևանքների կիրառմանը:      

Հիշեցնենք, որ այսօր համացանցում տարածվել էր տեսանյութ, որը, ըստ պնդումների, նկարահանվել էր Վարդենիսի մերձակայքում։ Տեսանյութում երևում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները նվաստացնում հայերին։

Հայ և ադրբեջանցի զինվորների մասնակցությամբ տեսանյութն արվել է մայիսի 17-ին՝  հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում․ ՀՀ ՊՆ