Լեհաստանի դեսպանատունը խնդրում է իր քաղաքացիներին խուսափել Տավուշ, Գեղարքունիք, Վայոց Ձոր և Սյունիք ճանապարհորդություններից

13:36 • 19.05.21

Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային գոտիներում տեղի ունեցող իրադարձությունների, Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակի հետ կապված` Երևանում Լեհաստանի դեսպանատունը իր քաղաքացիներին խնդրում է խուսափել Հայաստանի հետևյալ շրջաններ այցելություններից` Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր և Սյունիք:

«Զգույշ եղեք և հետևեք տեղական իշխանությունների հրահանգներին», - ասվում է դեսպանության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ:

Լեհաստանի դեսպանատունը խնդրում է իր քաղաքացիներին խուսափել Տավուշ, Գեղարքունիք, Վայոց Ձոր և Սյունիք ճանապարհորդություններից