ԱՄՆ-ում Թրամփի ընկերության դեմ քրեական հետաքննություն են սկսել

11:15 • 19.05.21

ԱՄՆ Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազությունը հայտնել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի Trump Organization ընկերության դեմ քրեական հետաքննություն սկսելու մասին, հաղորդում է NBC հեռուստաալիքը:

«Մենք Trump Organization-ին տեղեկացրել ենք, որ ընկերության դեմ մեր հետաքննությունն այլևս զուտ քաղաքացիական բնույթ չի կրում։ Այժմ Մանհեթենի շրջանային դատախազության հետ համատեղ մենք ակտիվորեն քրեական հետաքննություն ենք վարում», - ասված է Նյու Յորք նահանգի դատախազի ներկայացուցիչ Ֆաբիեն Լևայի տարածած հաղորդագրության մեջ:

Անցած տարի Մանհեթենի շրջանային դատարանը Trump Organization-ից պահանջել էր ներկայացնել ընկերության վերջին ութ տարվա ֆինանսական գործունեության փաստաթղթերը։

Դատարանը կասկածում էր, որ Թրամփի ընկերությունն իր ակտիվների մասին կեղծ տվյալներ է նշել, որպեսզի բանկային վարկեր և հարկային արտոնություններ ստանա։

 

ԱՄՆ-ում Թրամփի ընկերության դեմ քրեական հետաքննություն են սկսել