Սկսվել է Ադրբեջանի վարչապետի այցը Ռուսաստան

22:35 • 19.05.21

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:

«Վնուկովո -2» օդանավակայանում Ադրբեջանի վարչապետին դիմավորել են ռուս պաշտոնյաները: Ադրբեջանի կառավարության ղեկավարի պատվին շարված է եղել պատվո պահակախումբ:

Մայիսի 20-ին պաշտոնական այցի շրջանակներում նախատեսվում է, որ Ադրբեջանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի և այլ պաշտոնատար անձանց հետ:

 

Սկսվել է Ադրբեջանի վարչապետի այցը Ռուսաստան