Բայդենը կատակել է, որ իր կարիերան սկսել է ԱՄՆ Սենատում 180 տարի առաջ

20:40 • 19.05.21

 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ելույթ ունենալով «Ֆորդ» ավտոկոնցեռնի կենտրոնում, կատակել է, որ առաջին անգամ ընտրվել է ԱՄՆ Սենատի անդամ 180 տարի առաջ: Այս մասին տեղեկանում ենք Սպիտակ տան կայքից:

«Ես մի բան ուղիղ կասեմ. ես կանգնած եմ այստեղ, քանի որ ես առաջին անգամ ընտրվել եմ Սենատի անդամ մոտ 180 տարի առաջ. ես ընտրվել եմ ավտոաշխատողների արհմիության կողմից», -ասել է նախագահը Միչիգանի Դիրբորն քաղաքում գտնվող «Ֆորդ»-ի կենտրոնում:

Հանրությունը կատակն ընդունել է զուսպ ծիծաղով:

Բայդենը կատակել է, որ իր կարիերան սկսել է ԱՄՆ Սենատում 180 տարի առաջ