Բելառուսում ձերբակալել են ընդդիմադիր խոշոր լրատվական կայքի 12 աշխատակցի

09:58 • 19.05.21

Բելառուսական խոշոր ընդդիմադիր TUT.BY լրատվական կայքի կենտրոնական գրասենյակում խուզարկություններ են իրականացվել: Այս մասին հայտնում է կայքի թելեգրամյան ալիքը:

Հաղորդվում է, որ խուզարկություն է իրականացվել կայքի գլխավոր խմբագիր Մարինա Զոլոտովայի տանը, նրան տարել են ֆինանսական հետաքննությունների վարչություն: Նշվում է, որ առավոտյան աշխատանքի եկած մյուս աշխատակիցները կապի դուրս չեն գալիս: Խմբագիրներից ոմանց տեխնիկան առգրավվել է:

Վերջին տեղեկությունների համաձայն` ձերբակալվել են կայքի գլխավոր տնօրենը, գլխավոր հաշվապահը, հաշվապահի տեղակալը, փոխտնօրենը, անձնակազմի հարցերով ղեկավարը, գլխավոր խմբագրի տեղակալը, լրագրողներից մեկը և մի քանի այլ աշխատակիցներ:

Հայտնի չէ նաև, թե որտեղ են գտնվում առավոտյան խմբագրության մոտ իրավիճակը լուսաբանելու եկած լրագրողները:

Բելառուսում ձերբակալել են ընդդիմադիր խոշոր լրատվական կայքի 12 աշխատակցի