Կալիֆորնիայում անհայտ անձինք 70 կրակոց են արձակել ավտոբուսի վրա. կա 2 զոհ, 5 վիրավոր

06:40 • 19.05.21

Կալիֆորնիայի Օքլենդ քաղաքում ուղևորատար ավտոբուսի վրա բացված կրակահերթից առնվազն 2 մարդ սպանվել է, 5-ը՝ վիրավորվել, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով New York Post-ին:

Հաղորդվում է, որ կրակահերթերն արձակվել են ավտոմեքենայից երեկույթների անցկացման նպատակով կիրառվող ավտոբուսի ուղղությաբ: Ըստ տվյալների՝ մոտ 70 կրակոց է արձակվել. սպանվածները կին են եղել:

Կասկածյալները դեռ չեն հայտնաբերվել, հանցագործցության շարժառիթները դեռ հայտնի չեն, ոստիկանությունը հետաքննություն է կատարում:

 

Կալիֆորնիայում անհայտ անձինք 70 կրակոց են արձակել ավտոբուսի վրա. կա 2 զոհ, 5 վիրավոր