Գազայի հատվածում փոխադարձ հրթիռակոծության մեջտեղում զոհվում ու որբանում են երեխաները. Պաղեստինում 60 երեխա է մահացել (տեսանյութ)

17:16 • 19.05.21

Իսրայելում ավիահարվածներից հաջողվել է փրկել 6 ամյա պաղեստինցի աղջնակին: Նա՝Սյուզին, 7 ժամ անցկացրել էր փլատակների տակ, ավելի ուշ գտել է հորը, մայրը և քույրերն ու եղբայրները զոհվել են:

Հրթիռակոծության ձայները Պեղեստինում ավելի քան մեկ շաբաթ է՝ չեն դադարում: Իսրայելը շարունակում է նշանառության տակ պահել ոչ միայն ռազմական օբյեկտները, այլև խաղաղ բնակչությանը:

Տեղի բնակիչներից Մուհամեդի 5 ամսեկան որդուն՝ Օմարին գտել են մահացած մոր գրկում, մնացած 4 երեխան Իսրայելի օդային հարվածներից տեղում մահացել են: Այս պասհին Մուհամեդը ոչ տուն, որ հարազատներ, ոչ էլ ընտանիք ունի: Նա կարծում է, որ Գազայի երեխաները թիրախավորված են իսրայելցի զինվորականների կողմից: 8 օրում միայն 60 երեխա է մահացել հրթիռներից: Տեղի պաշտոնյաններն ասում են, որ Գազան տառապապում է  «ամենամահացու» օրով, քանի որ հակամարտության ամենածանր շրջանն է:

Թշնամական ձեռագիրն անփոփոխ է: Արցախա-ադրբեջանական 44 օրյա պատերազմում էլ Ադրբեջանն էր իսրայելական արտադրության բայրաքթարերով հարվածներ հասցնում դպրոցներին, հիվանդանոցին, անգամ՝ ծննդատանը: 

Մանրամասները՝ տեսանյությում:

Գազայի հատվածում փոխադարձ հրթիռակոծության մեջտեղում զոհվում ու որբանում են երեխաները. Պաղեստինում 60 երեխա է մահացել (տեսանյութ)