Ամբողջ աշխարհում կատարվել է մոտ 1,5 միլիարդ հակակորոնավիրուսային պատվաստում
Աշխարհում մինչ այժմ կատարվել է մոտ 1,5 միլիարդ հակակորոնավիրուսային պատվաստում:
Այս մասին են վկայում ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի այսօր հրապարակված տվյալները, որոնք հաշվարկում են միջազգային կազմակերպությունների, դաշնային և տեղական իշխանությունների տեղեկատվության հիման վրա:
Համալսարանի տվյալներով՝ աշխարհում կատարվել է 1 507 616 196 հակակորոնավիրուսային պատվաստում: COVID-19-ով վարակման ընդհանուր դեպքերի քանակը 163 963 931 է:
Համավարակի սկզբից վարակի և դրա հետևանքով առաջացած կողմնակի բարդությունների պատճառով մահացել է 3 399 793 մարդ:
Ամենամեծ թվով վարակակիրները հայտնաբերվել են ԱՄՆ-ում: Երկրում 32 996 786 հիվանդից մահացել է 587 203-ը: Երկրորդ տեղում Հնդկաստանն է՝ 25 228 996 վարակակրով, որտեղ մահացել է 208 330 մարդ: Դրան հաջորդում է Բրազիլիան, որտեղ կորոնավիրուսով է վարակվել 15 732 836 մարդ և մահացել է 439 050-ը:










