Վաղը ժամանակավորապես կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեների, Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի մի հատվածի գազամատակարարումը

11:42 • 19.05.21

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 20-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 1, 1/1, 1/2 բազմաբնակարան շենքերի,  ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն` Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:                  

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով։

Վաղը ժամանակավորապես կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեների, Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի մի հատվածի գազամատակարարումը