Լավրովն ու Բլինկենն առաջին անգամ հանդիպում կունենան ժամեր անց
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն առաջին հանդիպումը կունենան Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում մայիսի 19-ին՝ Արկտիկական խորհրդի նախարարական նիստի ավարտից հետո, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:
«Պետքարտուղար Բլինքենը հնարավորություն կունենա հանդիպել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ մայիսի 19-ին Արկտիկական խորհրդի նախարարական նիստի ավարտից հետո: Երկկողմ հանդիպումը կկայանա Արկտիկական խորհրդի՝ երեկոյան կայանալիք եզրափակիզ միջոցառումից հետո և հնարավորություն կտա պարզել՝ արդյո՞ք կարող ենք հասնել Մոսկվայի հետ կայուն և կանխատեսելի հարաբերությունների հաստատմանը»,- ТАСС-ի թղթակցին հայտնել է Փրայսը:










