«Սա BBC-ի վարվելակե՞րպն է». Լավրովը Դուշանբեում մամուլի ասուլիսի ժամանակ նկատողություն է արել BBC-ի թղթակցին (տեսանյութ)

14:36 • 19.05.21

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը Դուշանբեում մամուլի ասուլիսի ժամանակ ուշադրություն է դարձրել BBC-ի տեղի ծառայության թղթակցի պահվածքին, գրում է vz.ru-ն:

Լավրովը սկսել է իր ելույթը, որի ընթացքում ամբիոնին է մոտեցել թղթակիցը` BBC-ի և «Ազատություն» ռադիոկայանի բարձրախոսներով: Նա իր գործողություններով ընդհատել է Լավրովին և բարձրախոսները սեղանին դրել:

Մի քանի վայրկյան լռելուց ու իրեն ընդհատողին ակնդետ նայելուց հետո, Լավրովը հեգնանքով ասել է.«Սա BBC-ի վարվելակե՞րպն է»: Ապա նախարարը ժպտացել է ու շարունակել ելույթը:

 

 

«Սա BBC-ի վարվելակե՞րպն է». Լավրովը Դուշանբեում մամուլի ասուլիսի ժամանակ նկատողություն է արել BBC-ի թղթակցին (տեսանյութ)