Մոսկվայում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի քաղաքացիների միջև. հոսպիտալացվել է 6 մարդ

13:08 • 19.05.21

Մոսկվայի հարավ-արևմտյան հատվածում գտնվող սրճարաններից մեկում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի քաղաքացիների միջև, ինչի հետևանքով հոսպիտալացվել է վեց մարդ, ևս 9-ը տեղափոխվել է ոստիկանական բաժանմունք:

Ինչպես հայտնում է vz.ru-ն, իրավապահ մարմիններում աղբյուրը մանրամասնել է, որ ղրղզների և տաջիկների միջև կոնֆլիկտը ծեծկռտուքի է վերաճել: Դրան մասնակցել է 15 մարդ:

Ըստ նախնական տեղեկության` կոնֆլիկտը կրել է կենցաղային բնույթ:

 

Մոսկվայում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի քաղաքացիների միջև. հոսպիտալացվել է 6 մարդ