Ավստրալիայում սկսվել է պատմության մեջ «ամենաառեղծվածային գործով» արտաշիրիմումը. իրավապահներն քննում են տղամարդու սպանությունը, որի ինքնությունը վերջին 70 տարում չի պարզվել (լուսանկարներ)

14:22 • 19.05.21

Ավստրալիայի ոստիկանությունը սկսել է երկրի պատմության մեջ «ամենաառեղծվածային գործով» արտաշիրիմումը:

Այս մասին գրում է ABC հեռուստաալիքը, նշելով՝ իրավապահները քննում են անհայտ անձի սպանությունը, որի ինքնությունը վերջին 70 տարում չի պարզվել:

Նշվում է՝ անհայտ անձի մարմինը հայտնաբերվել է 1948 թվականի դեկտեմբերի 1-ին Ավստրալիայի Սոմերտոն քաղաքի լողափում: Ավելի քան 70 տարի ո՛չ ոստիկանությունը, ո՛չ էլ հետազոտողները չեն կարողացել պարզել տվյալ անձի ինքնությունն ու նրա մահվան պատճառները:

Վարկածներ կան այն մասին, թե ով կարող է լինել այդ տղամարդը: Դրանց համաձայն՝ նա կարող է լինել «սառը պատերազմում» ներգրավված հետախույզից մինչև լքված սիրեկան: Ըստ որոշ տեսությունների՝ նա մահացել է թունավորման պատճառով:

Տղամարդու թաղման վայրում կա գերեզմանաքար «Այստեղ է հանգչում անհայտ անձը, որը հայտնաբերվել է Սոմերտոնի լողափում 1948 թվականին դեկտեմբերի 1-ին» մակագրությամբ:

Հեռուստաալիքի տվյալներով՝ մի քանի ժամ տևած արտաշիրիմումից հետո ոստիկանությանը հաջողվել է գտնել «անհայտ անձի» կմախքի մնացորդները:

Ենթադրվում է, որ այժմ հնարավոր կլինի կազմել նրա ԴՆԹ պրոֆիլը, ինչը կօգնի որոշել նրա ինքնությունը և, հնարավոր է, հարազատներին: Միևնույն ժամանակ, հեռուստաալիքը նշում է, որ ԴՆԹ նմուշ վերցնելն այդքան էլ հեշտ չի լինի, քանի որ թաղումից առաջ մարմինը զմռսվել է ֆորմալդեհիդով, ինչը կարող էր ոչնչացնել ԴՆԹ-ի մեծ մասը:

Ավելի վաղ Հարավային Ավստրալիայի ոստիկանությունը գլխավոր դատախազից հրաման էր ստացել արտաշիրիմել մարմինը՝ «հասարակության մեծ հետաքրքրության» ֆոնին:

Ինչպես նշում է ABC- ն, գործի «առեղծվածների» շարքում են անհայտ անձին պատկանող իրեր, որոնցից կտրվել են բոլոր պիտակները, ինչպես նաև հատված Օմար Խայամի «Թամամ շուդ» բանաստեղծություններից, որը թարգմանաբար նշանակում է «Ամեն ինչ ավարտված է»:

Հետաքննության շրջանակում հայտնաբերվել է նաև մի թուղթ, որի վրա նշված է եղել հեռախոսահամար և մի շարք նամակներ, որոնք ծածկագրի կարգավիճակ են ստացել: Վերջիններս վկայում են այն մասին, որ «Սոմերտոնի մարդը» կարող է լրտես լինել: Այնուամենայնիվ, ծածկագիրը վերծանելու բոլոր ջանքերը ձախողվել են:

The scrap of paper found in the pocket of the Somerton Man.A black and white image of a deceased manThe suitcase and some of its contents believed to belong to the Somerton Man.Clothes believed to have belong to the Somerton Man.The copy of the Rubaiyat of Omar Khayyam linked to the Somerton Man.Police scan of the handwritten code found in the back of the book of poems linked to the Somerton Man.Plaster bust of the Somerton Man.

Ավստրալիայում սկսվել է պատմության մեջ «ամենաառեղծվածային գործով» արտաշիրիմումը. իրավապահներն քննում են տղամարդու սպանությունը, որի ինքնությունը վերջին 70 տարում չի պարզվել (լուսանկարներ)