Պուտինն ու Սի Ծինփինը կմասնակցեն Չինաստանում «Ռոսատոմի»-ի կողմից կառուցվող ատոմակայանների նոր էներգաբլոկերի շինարարական աշխատանքների մեկնարկին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը տեսակոնֆերանսի ձևաչափով կմասնակցեն Չինաստանում գտնվող «Թանվանյան» ատոմակայանի 7-րդ և «Սյուդապու» ատոմակայանի 3-րդ էներգաբլոկերի կառուցման աշխատանքների մեկնարկի հանդիսավոր արարողությանը, հաղորդում է ТАСС-ը:
Չինաստանում նշված ատոմակայանների կառուցման աշխատանքներն իրականացնում է ռուսական «Ռոսատոմ» ընկերությունը:
2022 թ. նախատեսվում է սկսել «Թանվանյան» ատոմակայանի 8-րդ և «Սյուդապու» ատոմակայանի 4-րդ էներգաբլոկերի կառուցման աշխատանքները:
«Թանվանյան» ատոմակայանի կառուցումը ռուս-չինական տնտեսական համագործակցության ամենախոշոր ծրագիրն է: Առաջին ու երկրորդ էներգաբլոկերը թողարկվել են 2007 թ-ին, իսկ երրորդն ու չորրորդը կոմերցիոն շահագործման են հանձնվել 2018 թ-ին:
2018 թ-ին «Ռոսատոմի» և չինական ընկերությունների միջև կնքվեց մյուս՝ «Սյուդապու» ատոմակայանի էներգաբլոկերի վերազինման աշխատանքների համատեղ իրականացման մասին շրջանակային համաձայնագիր:










