Ավստրալիայում «մարդակեր շնաձկան» հարձակման հետևանքով 59-ամյա ալեվարող է զոհվել (լուսանկար, տեսանյութ)

11:26 • 19.05.21

Ավստրալիայի ափերի մոտ շնաձկան հարձակման հետևանքով ալեվարող է զոհվել, գրում է ABC News-ի ավստրալական ծառայությունը:

Դեպքը տեղի է ունեցել մայիսի 18-ի առավոտյան` Նոր Հարավային Ուելսի Տանկարի լողափում: 59-ամյա ավստրալացին տեղանք էր գնացել Սիդնեյից եկած ընկերների հետ հանգստանալու: Նրա ուղեկիցների խոսքով՝ տղամարդը տեսել է մոտեցող շնաձկանը և հասցրել է նախազգուշացնել նրանց՝ նախքան գիշատիչը կհարձակվեր իր վրա:

Հարձակումից անմիջապես հետո ընկերները մտել են ջուրը և վիրավոր տղամարդուն դուրս բերել ափ ու փորձել վերակենդանացնել նրան: Սակայն, չնայած տղամարդկանց ջանքերին և ժամանակին դեպքի վայր ժամանած բժիշկների օգնությանը, տղամարդը մահացել է:

Ոստիկանության խոսնակի խոսքով՝ վնասվածքի բնույթը վկայում է այն մասին, որ Սիդնեյում տղամարդու վրա հարձակվել է սպիտակ շնաձուկ, որը հայտնի է նաև «մարդակեր շնաձուկ» անունով:

Այժմ Տանկարի լողափը փակ է, անօդաչու թռչող սարքերը հետևում են դեպքի վայրի մերձակայքում գտնվող երկու խոշոր շնաձկան:

Հիշեցնենք՝ մեծ սպիտակ շնաձուկն աշխարհի ամենամեծ գիշատիչ ձկներից է: Միջին հաշվով, այս տեսակի ներկայացուցիչներն կարող են ունենալ 4,6-4,8 մետր երկարություն, բայց կան մինչև 6 մետր երկարությամբ առանձնյակներ: Այս տեսակի շնաձկները համարվում են մարդկանց համար ամենավտանգավորները:

Tuncurry shark attack

 

Ավստրալիայում «մարդակեր շնաձկան» հարձակման հետևանքով 59-ամյա ալեվարող է զոհվել (լուսանկար, տեսանյութ)