ԱՄՆ-ը դատապարտում է Էրդողանի հակահրեական հայտարարությունները

03:58 • 19.05.21

Միացյալ Նահանգները դատապարտում է Թուրքիայի նախագահի հակասեմիտական հայտարարությունները, ТАСС-ի փոխանցմամբ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:

«Միացյալ Նահանգները վճռականորեն դատապարտում է Թուրքիայի նախագահի՝ վերջին օրերին հնչեցրած հակասեմիտական հայտարարությունները հրեա ժողովրդի նկատմամբ և դրանք դատապարտելի է համարում: Մենք կոչ ենք անում նախագահ Էրդողանին և թուրքական այլ պաշտոնյաների զերծ մնալ ատելություն հրահրող հայտարարություններից, որոնք կարող են բռնության նոր դրսևորումներ սադրել: Մենք կոչ ենք անում Թուրքիային միանալ Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու Թուրքիայի ջանքերին»,- ասել է Փրայսը:

ԱՄՆ-ը, Փրայսի խոսքով, հավատարիմ է հակասեմիտականության ու բռնության դեմ պայքարի իր սկզբունքներին:

«Նախագահ Էրդողանի հակասեմիտական հայտարարությունները ենթակա են դատապարտման, դա միջազգային ասպարեզում տեղ չունի և չի էլ ունեցել երբևէ»,- նկատել է Պետքարտուղարության խոսնակը:

ԱՄՆ-ը դատապարտում է Էրդողանի հակահրեական հայտարարությունները