Իսրայելը թունավորել է Ռամադանի տոնը Պաղեստինի բնակիչների և ողջ իսլամական աշխարհի համար. Չավուշօղլու

11:30 • 19.05.21

Իսրայելը մեծացրել է ճնշումը պաղեստինցիների նկատմամբ Ռամադանի ամսում` նպատակ ունենալով դուրս մղել նրանց պատմական հողերից: Ինչպես հայտնում է «Անադոլու» գործակալությունը, նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն` ելույթ ունենալով Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին նվիրված խորհրդարանական նիստում:

Թուրք նախարարն ընդգծել է, որ Իսրայելը թունավորել է Ռամադանի տոնը Պաղեստինի բնակիչների և ողջ իսլամական աշխարհի համար:

«Վերջին օրերին Իսրայելի հարվածների զոհ է դարձել Պաղեստինի ավելի քան 200 բնակիչ: Թուրքիան կողմ է հանդես գալիս Պաղեստինի խաղաղ բնակչության պաշտպանութան մեխանիզմների ձևավորմանը` ՄԱԿ-ի հովանու ներքո»,- ընդգծել է Չավուշօղլուն:

Նրա խոսքով` պաղեստինցիների պաշտպանության հարցով նման միջազգային առաքելության տեղակայման համար անհրաժեշտ է ՄԱԿ-ի ԱԽ որոշումը:

Իսրայելը թունավորել է Ռամադանի տոնը Պաղեստինի բնակիչների և ողջ իսլամական աշխարհի համար. Չավուշօղլու