Զելենսկին Ուկրաինայի ռազմական ծախսերն առաջիկա 3 տարում ընդլայնելու վերաբերյալ որոշում է ստորագրել

00:23 • 19.05.21

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել և ուժի մեջ է մտցրել Անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը, որի համաձայն՝ առաջիկա երեք տարում ռազմական ծախսերը մեծանալու են, հաղորդում է ТАСС-ը:

Ըստ այդ որոշումների՝ ռազմական ոլորտի ծախսերը պետք է աճեն՝ հաշվի առնելով առկա ռազմաքաղաքական իրադրությունը: Կառավարությանը հանձնարարված է պատրաստել բյուջետային հաշվետվություն, որն ընկած է պետական բյուջեի հիմքում տվյալ ժամանակահատվածում:

Նախատեսվում է, որ ռազմական ծախսերը կազմելու են ՀՆԱ-ի ոչ պակաս, քան 5%-ը:

 

Զելենսկին Ուկրաինայի ռազմական ծախսերն առաջիկա 3 տարում ընդլայնելու վերաբերյալ որոշում է ստորագրել