Կյանքից հեռացել է լրագրող Արա Մարտիրոսյանը
Այսօր առավոտյան կորոնավիրուսի հետևանքով կյանքից հեռացել է լրագրող, տնտեսական մեկնաբան Արա Մարտիրոսյանը: Նա 51 տարեկան էր, երկար տարիներ թղթակցել է տարբեր լրատվականների և թերթերի, դասավանդում էր նաև Երևանի պետական մանկավարժական համալսարանում, Yerevan.Today-ի տնտեսական մեկնաբանն էր:
Tert.am-ի խմբագրությունն իր ցավակցությունն է հայտնում Արա Մարտիրոսյանի ընտանիքի անդամներին և հարազատներին:










