Տանտերերը 30 տարվա ընթացքում մի քանի անգամ փորձել են հրդեհել տունը․ տուժել են շենքի մի քանի բնակարաններ (տեսանյութ)
Օրեր առաջ ՀԱԹ Բ2 թաղամասոի 131–րդ շենքում բռնկված հրդեհի հետևանքով տուժել ենք շենքի մի քանի բնակարաններ։ Հրդեհը մարելու ընթացքում օգտագործված տոննաներով ջուրը լցվել է ներքևի բնակարաններն ու մինչև հիմա բնակիչները հետևանքները վերացնել չեն կարողանում։
Բնակիչների խոսքով՝ հրդեհված տան տերերը 30 տարվա ընթացքում մի քանի անգամ փորձել են հրդեհել տունն ու մշտապես անհարմարություններ են պատճառել հարևաններին։
Ամենաշատն այրվող բնակարանի ներքևի բնակարանն է տուժել։ Տանտերը ժամանակավորապես ավտոտնակում է բնակվում։
Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ այս դեպքում որևէ գործառույթ չունի։
Մանրամասները՝ տեսանյութում։










