«Պատիվ ունեմ» դաշինքը լսել ու հավաքագրել է Գեղարքունիքի մարզի բնակիչների խնդիրները (տեսանյութ)

20:52 • 20.05.21

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչները Գեղարքունիքի մարզում էին. մայիսի 19-ին Ճամբարակում և հարակից մի քանի գյուղերում քաղաքացիներին լսում, նրանց խնդիրներին ծանոթանում էին դաշինքի ներկայացուցիները`Արթուր Վանեցյանի գլխավորությամբ:

Դաշինքի ներկայացուցիչները բնակավայրերում քաղաքացիների խնդիրները նախ հավաքագրում  են, որ հետո լուծման մեխանիզմները մշակեն:

Խնդիրները բազմաթիվ են, բայց դրանցից առանձնացվեցին հատկապես տեղային և համապետական նշանակության հարցերը:

Գեղարքունիքի մարզում առաջնային հարցը անվտանգությունն է և դրա երաշխիքների ապահովումը: Թշնամու մեկ կիլոմետրանոց ուղիղ նշանառության տակ են հայտնվել մի քանի գյուղեր, անհազանգում են քաղաքացիները:

«Պատիվ ունեմ» դաշինքը Գեղարքունիքում հստակեցրել է առաջնային լուծման մի քանի  խնդիր:

Ջրառատ մարզում բնակիչները խմելու ջրի առկայության պակաս ունեն, դրանից զատ երեխաները սովորում են ոչ բարեկարգ դպրոցներում, իսկ դպրոցից դուրս նրանց օրն այլևս անհետաքրքիր է, զբաղվածության ապահովման անհրաժեշտություն կա:

Մարզի բնակիչները նշել են՝ այս ամենից զատ իրենց մտահոգության թիվ մեկ առարկան շարունակում է մնալ երկրում բարոյահոգեբանական վիճակի բարելավումը և ապագայի նկատմամբ հավատի վերականգնումը:

Մանրամասները` տեսանյութում:

«Պատիվ ունեմ» դաշինքը լսել ու հավաքագրել է Գեղարքունիքի մարզի բնակիչների խնդիրները (տեսանյութ)