Վրաստանը Pfizer պատվաստանյութի ավելի քան 1 միլիոն չափաբաժին կստանա

16:56 • 20.05.21

Pfizer ընկերությունը հաստատում է, որ Վրաստանը կստանա հակակորոնավիրուսային պատվաստանյութի ավելի քան 1 միլիոն չափաբաժին: Այս մասին գրում է Грузия Онлайн պորտալը:

Ինչպես պարզաբանել են  ընկերությունում, Վրաստանի կառավարության հետ բանակցություններն ավարտվել են, և նրանք տեղափոխվում են համաձայնագիր կնքելու փուլ:

«Pfizer–ն ուրախ է տեղեկացնել, որ Վրաստանի կառավարության հետ SARS-CoV2–ի դեմ BNT162b2 պատվաստանյութի ավելի քան մեկ միլիոն չափաբաժնի մատակարարման շուրջ բանակցությունների մի մասն ավարտվել է: Ընկերությունն անցնում է Վրաստանի կառավարության հետ պայմանագրի ձևավորմանը»,-նշել են  ամերիկյան դեղագործական ընկերությունից:

Հաղորդագրության մեջ ընկերությունը չի նշում, թե երբ և ինչ գնով է Վրաստանը ստանալու պատվաստանյութը: Pfizer–ի լրատվության հետ կապերի ավագ մենեջերը նշել է, որ բանակցությունների ավարտից հետո գործարքի որոշ մանրամասներ գաղտնի կմնան:

Վրաստանը Pfizer պատվաստանյութի ավելի քան 1 միլիոն չափաբաժին կստանա