Գվատեմալայում կալանավորները խռովություն են կազմակերպել՝ գլխատելով 6 բանտակիցների (տեսանյութ)
Գվատեմալայի Կեցալտենանգո նահանգի բանտերից մեկում կալանավորներն ապստամբություն են կազմակերպել․ նախնական տեղեկություններով՝ անկարգությունների հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել։ Lenta.ru-ն, հղում անելով տեղական ԶԼՄ-ներին, հաղորդում է, որ նրանց մի մասը գլխատվել է:
«Բախումների ընթացքում գլխատվել է առնվազն 6 մարդ, նրանցից յուրաքանչյուրի ինքնությունը և միջադեպի պատճառը մինչ այժմ անհայտ են»,- հաղորդում է տեղական Periodico կայքը։
Ըստ տարբեր լրատվամիջոցների չհաստատված տեղեկությունների՝ զոհերի թիվը 10 է, ներառյալ՝ բանտ այցելած 1 կին:
Նշենք, որ Կեցալտենանգո նահանգի բանտում պահվում են ավելի քան 2000 բանտարկյալներ։
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։










