«Սև բորբոս». Հնդկաստանի 2 նահանգում COVID-19-ի տարածման ֆոնին նոր համավարակ է հայտարարվել
Հնդկաստանի Ռաջաստան և Թելանգանա նահանգները COVID-19-ի տարածման ֆոնին հայտարարել են մուկորմիկոզի՝ սնկային հիվանդության համավարակի մասին, հաղորդում է ria.ru-ն։
«COVID-19-ի պատճառով նահանգում մուկորմիկոզով հիվանդների թիվը շարունակում է աճել։ Մուկորմիկոզը դրսևորվում է որպես COVID-19-ի կողմնակի ազդեցություն»,- ասված է Ռաջաստանի առողջապահության նախարար Ահիլ Արորայի հայտարարության մեջ, որում նշվում է նաև մուկորմիկոզը նոր համավարակ հայտարարելու մասին։
Հայտնի է, որ նահանգում հազվադեպ սնկային վարակով, որը հայտնի է նաև «սև բորբոս» անունով և ախտահարում է շնչուղիները ու թոքերը, վարակվել է ավելի քան 100 մարդ։
Թելանգանա նահանգի առողջապահության նախարար Սրինիվաս Ռաոն նույնպես հայտարարել է նահանգի տարածքում «1897 թվականի համաճարակային հիվանդությունների մասին օրենքին համապատասխան մուկորմիկոզը համավարակ հայտարարելու մասին»։










