Բաղրամյան պողոտայից 9 քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանություն (տեսանյութ)

22:24 • 20.05.21

Բաղրամյան պողոտայից` Ազգային ժողովի դիմացից քաղաքացիներ են բերման ենթարկվել։

Tert.am- ի հարցին, թե քանի անձ ու ինչ հիմքով է բերման ենթարկվել, ոստիկանության լրատվության վարչությունից ասացին. «Վարչական իրավախախումների վերաբերյալ օրենսգրքի  182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար 9 անձ Բաղրամյան պողոտայից բերվել է ոստիկանություն»։

Նշենք, որ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածը վերաբերում է հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելուն:

Բաղրամյան պողոտայից 9 քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանություն (տեսանյութ)